Կրթական (վարորդական վկայականի քննությունների պատրաստման ծառայությունների) մատուցման մասին
Սույն հրապարակային պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) սահմանում է ԱՁ Կարեն Համբարչյանի ՀՎՀՀ՝ 76910473 (այսուհետ՝ Կատարող) կողմից տեսական, գործնական և առցանց կրթական ծառայությունների մատուցման պայմանները։
Պայմանագրի պայմաններն ընդունող և Ծառայության համար վճարում կատարող ֆիզիկական անձը համարվում է Պատվիրատու։
Այն ֆիզիկական անձը, ում անմիջականորեն մատուցվում է կրթական ծառայությունը, համարվում է Սովորող։
Եթե Սովորողը 18 տարին չի լրացել, Պատվիրատու կարող է հանդիսանալ նրա ծնողը, որդեգրողը, հոգաբարձուն կամ այլ օրինական ներկայացուցիչը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ և հասկացություններ
1.1. Սույն Պայմանագրում կիրառվում են հետևյալ հասկացությունները.
Կատարող՝ ԱՁ Կարեն Համբարչյանի ՀՎՀՀ՝ 76910473 ։
Պատվիրատու՝ Ծառայությունը պատվիրող և դրա դիմաց վճարում կատարող անձը։
Սովորող՝ տեսական, գործնական և/կամ առցանց ուսուցում ստացող անձը։
Կայք՝ Կատարողի պաշտոնական առցանց հարթակը։
Օգտահաշիվ՝ Կայքում Սովորողի համար ստեղծված անհատական էլեկտրոնային հաշիվը։
Ծառայություն՝ Կատարողի կողմից առաջարկվող տեսական, գործնական, թեստային և/կամ առցանց ուսուցումը։
Փաթեթ՝ Կատարողի կողմից նախապես ձևավորված Ծառայությունների համակցությունը՝ սահմանված ծավալով, գնով և պայմաններով։
1.2. Կայքում հրապարակված Փաթեթների նկարագրությունները, դրանց արժեքները և Պատվիրատուի կողմից ընտրված Փաթեթի տվյալները հանդիսանում են սույն Պայմանագրի անբաժանելի մասը։
Գլուխ 2. Պայմանագրի առարկան
2.1. Կատարողը պարտավորվում է Պատվիրատուի ընտրած Փաթեթին համապատասխան Սովորողին մատուցել վարորդական իրավունքի որակավորման քննություններին նախապատրաստման և վարորդական հմտությունների ձևավորման տեսական, գործնական և/կամ առցանց կրթական ծառայություններ։
2.2. Պատվիրատուն պարտավորվում է վճարել իր կողմից ընտրված Ծառայության կամ Փաթեթի համար սահմանված արժեքը և պահպանել սույն Պայմանագրով սահմանված պայմանները։
2.3. Կատարողի կողմից իրականացվող ուսուցումը չի հանդիսանում վարորդական իրավունքի տրամադրման երաշխիք։ Վարորդական իրավունքի տրամադրումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական ընթացակարգերի և որակավորման քննությունների արդյունքների հիման վրա։
Գլուխ 3. Տեսական ուսուցում
3.1. Տեսական ուսուցումն իրականացվում է՝
- ա) խմբային ձևաչափով,
- բ) անհատական ձևաչափով,
- գ) առցանց ձևաչափով։
3.2. Խմբային տեսական ուսուցման դեպքում մեկ խմբում սովորողների առավելագույն թիվը կազմում է 20 անձ։
3.3. Տեսական ուսուցումն իրականացվում է Կատարողի հաստատված ուսումնական ծրագրի և թեմատիկ պլանի համաձայն։
3.4. Լիարժեք տեսական դասընթացը կարող է ներառել՝
- ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցում,
- թեստերի և քննական հարցաշարերի բացատրություն,
- առցանց թեստավորման հարթակի օգտագործում,
- Սովորողի արդյունքների և առաջընթացի վիճակագրություն։
3.5. Դասերի օրերը և ժամերը սահմանվում են Կատարողի և Սովորողի միջև համաձայնեցված ժամանակացույցով։
Գլուխ 4. Գործնական ուսուցում
4.1. Գործնական վարումն իրականացվում է համապատասխան կահավորված ուսումնական տրանսպորտային միջոցներով և իրավասու վարորդ-հրահանգչի մասնակցությամբ։
4.2. Գործնական ուսուցումը կազմակերպվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ ուսումնական վարում իրականացնելու պահանջներին համապատասխան։
4.3. Գործնական դասերի ընդհանուր քանակը որոշվում է Պատվիրատուի ընտրած Փաթեթով կամ առանձին ձեռք բերված գործնական դասաժամերի քանակով։
4.4. Որպես ընդհանուր կազմակերպչական սկզբունք՝ գործնական պարապմունքները կարող են կազմակերպվել երկու հաջորդական դասաժամով՝ կողմերի միջև այլ պայմանավորվածության բացակայության դեպքում։
4.5. Գործնական ուսուցման ընթացքում Սովորողը պարտավոր է կատարել վարորդ-հրահանգչի՝ երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված օրինական ցուցումները։
4.6. Կատարողն իրավունք ունի դադարեցնել կամ հետաձգել գործնական պարապմունքը, եթե դրա շարունակումը կարող է վտանգ ստեղծել Սովորողի, հրահանգչի, երթևեկության այլ մասնակցի, երրորդ անձանց կամ գույքի անվտանգության համար։
Գլուխ 5. Առցանց հարթակ և օգտահաշիվ
5.1. Կատարողը կարող է Սովորողին տրամադրել անձնական Օգտահաշիվ՝ Կայքի կրթական հարթակից օգտվելու համար։
5.2. Օգտահաշվի միջոցով Սովորողին կարող են հասանելի լինել՝
- քննական թեստեր,
- թեստերի 10 հիմնական խմբերը,
- 10 համապատասխան վիդեոբացատրություններ,
- ուսուցողական նյութեր,
- անձնական արդյունքներ,
- թեստավորման պատմություն,
- առաջընթացի և վիճակագրության տվյալներ։
5.3. Եթե ընտրված Ծառայությամբ կամ Փաթեթով այլ ժամկետ նախատեսված չէ, առցանց հարթակի հասանելիությունը տրամադրվում է 2 ամիս ժամկետով՝ ակտիվացման օրվանից։
5.4. Օգտահաշիվը անհատական է։ Սովորողն իրավունք չունի իր մուտքանունը, գաղտնաբառը կամ հասանելիությունը փոխանցել այլ անձանց։
5.5. Կատարողի կողմից տրամադրված տեսանյութերը, թեստերը, բացատրությունները և ուսումնական նյութերը նախատեսված են բացառապես Սովորողի անձնական կրթական օգտագործման համար։
5.6. Առանց Կատարողի նախնական գրավոր համաձայնության արգելվում է ուսումնական նյութերը պատճենել, տեսագրել, տարածել, հրապարակել, վերավաճառել կամ այլ անձանց հասանելի դարձնել։
Գլուխ 6. Գրանցման և վճարման կարգը
6.1. Պատվիրատուն մինչև վճարում կատարելը ծանոթանում է ընտրված Ծառայության կամ Փաթեթի՝
- բովանդակությանը,
- արժեքին,
- ներառված դասաժամերին,
- գործողության ժամկետին,
- սույն Պայմանագրի պայմաններին։
6.2. Պատվիրատուն Կայքում տրամադրում է Ծառայության կազմակերպման համար անհրաժեշտ անձնական տվյալները։
6.3. Վճարումը կարող է իրականացվել Կայքում հասանելի վճարային համակարգի կամ Կատարողի կողմից առաջարկվող այլ օրինական վճարման եղանակի միջոցով։
6.4. Վճարումը համարվում է կատարված այն պահից, երբ համապատասխան գումարը փաստացի մուտքագրվում է Կատարողի հաշվին կամ Կատարողը ստանում է վճարումը հաստատող համապատասխան տեղեկությունը։
6.5. Պատվիրատուի համար կիրառվում է վճարման պահին իր կողմից ընտրված և հաստատված Փաթեթի գինը։
6.6. Փաթեթի գնման օրվանից հետո Կատարողի կողմից նոր Փաթեթների կամ գների սահմանումը չի փոխում արդեն գնված Փաթեթի պայմանները։
Գլուխ 7. Դասաժամերի գրանցում, փոփոխում և բացակայություն
7.1. Գործնական դասաժամերը համաձայնեցվում են Կատարողի հետ՝ Կայքի, հեռախոսային կապի կամ Կատարողի կողմից սահմանված այլ հաղորդակցության միջոցով։
7.2. Սովորողը պարտավոր է դասաժամի չեղարկման կամ փոփոխման անհրաժեշտության մասին Կատարողին տեղեկացնել հնարավորինս շուտ, սակայն, որպես կանոն, ոչ ուշ, քան դասաժամից 24 ժամ առաջ։
7.3. Առնվազն 24 ժամ առաջ պատշաճ տեղեկացման դեպքում Կատարողը և Սովորողը համաձայնեցնում են փոխարինող դասաժամ։
7.4. Առանց պատշաճ նախնական տեղեկացման բացակայության դեպքում տվյալ դասաժամը կարող է համարվել օգտագործված, եթե Կատարողի կողմից տվյալ ժամի համար փաստացի ապահովվել են հրահանգիչը, տրանսպորտային միջոցը կամ այլ անհրաժեշտ ռեսուրսները՝ բացառությամբ օրենքով նախատեսված այլ դեպքերի։
7.5. Եթե դասաժամը չի կայացել Կատարողի պատճառով, այն չի նվազեցնում Սովորողի ձեռք բերած դասաժամերի քանակը և տեղափոխվում է այլ ժամանակ։
Գլուխ 8. Փաթեթների և ծառայությունների գործողության ժամկետը
8.1. Տեսական և գործնական ուսուցման Փաթեթը, եթե համապատասխան առաջարկում այլ ժամկետ նշված չէ, նախատեսված է օգտագործելու 3 ամսվա ընթացքում։
8.2. Առցանց հարթակի հասանելիության ժամկետը հաշվարկվում է առանձին և կազմում է 2 ամիս, եթե ընտրված Ծառայությամբ այլ պայման սահմանված չէ։
8.3. Փաթեթի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել Կատարողի և Պատվիրատուի համաձայնությամբ՝ հիմնավորված հանգամանքների առկայության դեպքում։
Գլուխ 9. Պատվիրատուի և սովորողի իրավունքներն ու պարտականությունները
9.1. Պատվիրատուն և/կամ Սովորողն իրավունք ունի՝
- ստանալ ընտրված Փաթեթին համապատասխան ծառայություն,
- ստանալ տեղեկատվություն դասընթացի պայմանների և ժամանակացույցի վերաբերյալ,
- օգտվել իր Փաթեթով նախատեսված առցանց հարթակից,
- ստանալ տեղեկություն իր ուսումնական առաջընթացի վերաբերյալ,
- օրենքով և սույն Պայմանագրով սահմանված դեպքերում փոփոխել կամ չեղարկել դասաժամը,
- օգտվել սպառողի համար օրենսդրությամբ սահմանված իրավունքներից։
9.2. Պատվիրատուն և Սովորողը պարտավոր են՝
- տրամադրել ճշգրիտ և իրական տվյալներ,
- կատարել Ծառայության համար սահմանված վճարումը,
- պահպանել դասերի ժամանակացույցը,
- պահպանել կարգապահական և անվտանգության կանոնները,
- խնամքով վերաբերվել Կատարողի գույքին,
- չխանգարել մյուս սովորողների ուսումնական գործընթացին,
- առանց թույլտվության չիրականացնել դասընթացների ձայնագրություն կամ տեսագրություն,
- չփոխանցել Օգտահաշիվը կամ ուսումնական նյութերը երրորդ անձանց։
Գլուխ 10. Կատարողի իրավունքներն ու պարտականությունները
10.1. Կատարողը պարտավոր է՝
- մատուցել ընտրված Փաթեթին համապատասխան Ծառայությունը,
- ապահովել համապատասխան ուսումնական պայմաններ,
- ապահովել գործնական ուսուցման անվտանգ կազմակերպումը,
- ապահովել Օգտահաշվի և առցանց նյութերի հասանելիությունը սահմանված ժամկետում,
- պահպանել Պատվիրատուի և Սովորողի անձնական տվյալների գաղտնիությունը,
- տեղեկացնել դասաժամերի կամ Ծառայության կազմակերպման էական փոփոխությունների մասին։
10.2. Կատարողն իրավունք ունի՝
- սահմանել դասերի կազմակերպման ժամանակացույց,
- փոփոխել դասաժամը օբյեկտիվ անհրաժեշտության դեպքում՝ Սովորողին առաջարկելով այլ ժամանակ,
- ժամանակավորապես սահմանափակել Օգտահաշվի հասանելիությունը տեխնիկական սպասարկման կամ անվտանգության անհրաժեշտությունից ելնելով,
- դադարեցնել Ծառայության մատուցումը Պատվիրատուի կամ Սովորողի կողմից սույն Պայմանագրի էական խախտման դեպքում,
- սահմանափակել կամ արգելափակել Օգտահաշիվը, եթե այն փոխանցվել է այլ անձի կամ օգտագործվում է պայմանների խախտմամբ։
Գլուխ 11. 16–18 տարեկան սովորողներ
11.1. Տրանսպորտային միջոց վարել սովորողը կարող է մասնակցել ուսուցմանը 16 տարեկանից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ։
11.2. Եթե Սովորողը 18 տարին չի լրացել, սույն Պայմանագրից բխող վճարային և պայմանագրային հարաբերություններն իրականացվում են նրա օրինական ներկայացուցչի մասնակցությամբ կամ համաձայնությամբ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
11.3. 16–18 տարեկան Սովորողի օրինական ներկայացուցիչը հաստատում է, որ համաձայն է Սովորողի մասնակցությանը տեսական և/կամ գործնական ուսուցմանը։
11.4. Եթե 16–18 տարեկան Սովորողն օրենքով սահմանված կարգով ձեռք է բերել լրիվ քաղաքացիական գործունակություն, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում՝ կարող է հանդես գալ որպես Պատվիրատու։
Գլուխ 12. Ծառայությունից հրաժարում և գումարի վերադարձ
12.1. Եթե Պայմանագիրը կնքվել է հեռակա եղանակով, այդ թվում՝ Կայքի միջոցով, Պատվիրատուն օգտվում է ՀՀ օրենսդրությամբ սպառողի համար սահմանված՝ պայմանագրից հրաժարվելու իրավունքից։
12.2. Օրենսդրությամբ սահմանված հրաժարման ժամկետի ընթացքում Ծառայության մատուցումը կարող է սկսվել Պատվիրատուի համաձայնությամբ։
12.3. Եթե Պատվիրատուն հրաժարվում է Պայմանագրից այն բանից հետո, երբ Ծառայության մատուցումն արդեն սկսվել է, վերադարձման ենթակա գումարը հաշվարկվում է՝ նվազեցնելով մինչև հրաժարման պահը փաստացի մատուցված Ծառայությունների արժեքը և օրենքով թույլատրելի այլ գումարները։
12.4. Առցանց թվային բովանդակության նկատմամբ հրաժարման իրավունքը և դրա հետևանքները կիրառվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պայմաններով։
12.4.1. Եթե Պատվիրատուն ձեռք է բերում բացառապես առցանց Ծառայություն (այդ թվում՝ ONLINE TEST), ապա Օգտահաշվի ակտիվացման և թվային բովանդակության, այդ թվում՝ վիդեոդասընթացների հասանելիությունը տրամադրելու պահից Ծառայության մատուցումը համարվում է սկսված և թվային բովանդակությունը՝ տրամադրված։ Այդ դեպքում Պատվիրատուն, վճարումից առաջ տալով իր նախնական հստակ համաձայնությունը Ծառայության մատուցումն անմիջապես սկսելու վերաբերյալ և հաստատելով, որ տեղեկացված է հրաժարման իրավունքը կորցնելու մասին, ՀՀ օրենսդրությամբ թույլատրելի սահմաններում կորցնում է Պայմանագրից հրաժարվելու և վճարված գումարի վերադարձը պահանջելու իրավունքը։
12.4.2. Սույն Պայմանագրի 12.4.1 կետում նշված համաձայնությունը Պատվիրատուն տալիս է Կայքում՝ գնում կատարելիս, համապատասխան նշում կատարելով։
12.5. Գումարի վերադարձն իրականացվում է, որպես կանոն, վճարման համար օգտագործված նույն վճարային միջոցին, եթե կողմերը կամ օրենքը այլ բան չեն նախատեսում։
12.6. Պայմանագրից հրաժարվելու դեպքում Կատարողն իրավունք ունի դադարեցնել Օգտահաշվի և թվային բովանդակության հետագա հասանելիությունը՝ օրենքով սահմանված կարգով։
Գլուխ 13. Անձնական տվյալներ և գաղտնիություն
13.1. Ծառայության կազմակերպման նպատակով Կատարողը կարող է մշակել Պատվիրատուի և Սովորողի անձնական տվյալները, այդ թվում՝ անունը, ազգանունը, ծննդյան տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և Ծառայության կազմակերպման համար անհրաժեշտ այլ տվյալներ։
13.2. Տվյալները մշակվում են բացառապես օրինական և նախապես սահմանված նպատակներով։
13.3. Անձնական տվյալների մշակման մանրամասն պայմանները սահմանվում են Կատարողի «Գաղտնիության քաղաքականությամբ», որը հասանելի է Կայքում։
13.4. Պատվիրատուն հաստատում է, որ մինչև Պայմանագրի ընդունումը հնարավորություն է ունեցել ծանոթանալու Գաղտնիության քաղաքականությանը։
Գլուխ 14. Մտավոր սեփականություն
14.1. Կատարողի կողմից ստեղծված՝
- տեսանյութերը,
- թեստերը,
- բացատրությունները,
- դիզայնը,
- մեթոդական նյութերը,
- առցանց հարթակի բովանդակությունը
- այլ ուսումնական նյութերը,
պատկանում են Կատարողին կամ օգտագործվում են համապատասխան իրավական հիմքով։
14.2. Սովորողին տրամադրվում է այդ նյութերն անձնական ուսուցման նպատակով օգտագործելու սահմանափակ և այլ անձի չփոխանցվող իրավունք։
14.3. Առանց Կատարողի համաձայնության արգելվում է նյութերի ամբողջական կամ մասնակի վերարտադրումը, տարածումը, հրապարակումը, վերավաճառքը կամ երրորդ անձանց տրամադրումը։
Գլուխ 15. Պատասխանատվություն և պայմանագրի դադարեցում
15.1. Կողմերը պատասխանատվություն են կրում սույն Պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար՝ ՀՀ օրենսդրությամբ և սույն Պայմանագրով սահմանված կարգով։
15.2. Սովորողի կողմից Կատարողի գույքին դիտավորությամբ կամ անզգուշությամբ վնաս պատճառելու դեպքում վնասը հատուցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
15.3. Կատարողը կարող է դադարեցնել Ծառայության մատուցումը, եթե Սովորողը՝
- պարբերաբար խախտում է անվտանգության պահանջները,
- վտանգում է այլ անձանց անվտանգությունը,
- դիտավորյալ խաթարում է ուսումնական գործընթացը,
- փոխանցում է իր Օգտահաշիվը երրորդ անձանց,
- առանց թույլտվության տարածում է Կատարողի ուսումնական նյութերը։
15.4. Պայմանագրի դադարեցումը չի վերացնում մինչև այդ պահը կողմերի մոտ առաջացած և չկատարված պարտավորությունները։
Գլուխ 16. Անհաղթահարելի ուժ
16.1. Կողմերն ազատվում են Պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջական կամ մասնակի չկատարման պատասխանատվությունից, եթե այն պայմանավորված է եղել անհաղթահարելի ուժի հանգամանքներով։
16.2. Այդպիսի հանգամանքներ կարող են հանդիսանալ բնական աղետները, պատերազմը, ռազմական կամ արտակարգ դրությունը, պետական մարմինների ակտերը, հաղորդակցության կամ ենթակառուցվածքների լայնածավալ խափանումները և այլ այնպիսի հանգամանքներ, որոնք կողմերը ողջամտորեն չէին կարող կանխատեսել կամ կանխել։
16.3. Հնարավորության դեպքում տվյալ հանգամանքից տուժած կողմը մյուս կողմին տեղեկացնում է դրա և դրա հնարավոր տևողության մասին։
Գլուխ 17. Պայմանագրի կնքումը և գործողությունը
17.1. Կայքում սույն Պայմանագրի պայմաններն ընդունելը և համապատասխան վճարում կատարելը հանդիսանում է Պատվիրատուի կողմից Պայմանագրի պայմաններն ընդունելու արտահայտություն՝ օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ։
17.2. Պայմանագիրը ուժի մեջ է մտնում Պատվիրատուի կողմից պայմաններն ընդունելու և համապատասխան վճարումը Կատարողի կողմից ստանալու պահից։
17.3. Պատվիրատուն Պայմանագիրը կնքելով հաստատում է, որ մինչև դրա ընդունումը հնարավորություն է ունեցել ծանոթանալու՝
- Պայմանագրի պայմաններին,
- ընտրված Փաթեթի նկարագրությանը,
- արժեքին,
- ժամկետներին,
- չեղարկման և վերադարձի պայմաններին,
- Գաղտնիության քաղաքականությանը։
17.4. Կատարողը կարող է փոփոխել հրապարակային Պայմանագրի պայմանները հետագա գործարքների համար։ Այդ փոփոխությունները չեն վատթարացնում մինչև փոփոխությունը ձեռք բերված Փաթեթի պայմանները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։
Գլուխ 18. Վեճերի լուծում և եզրափակիչ դրույթներ
18.1. Սույն Պայմանագրից ծագող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
18.2. Կողմերը հնարավոր վեճերը նախ փորձում են լուծել բանակցությունների և գրավոր հաղորդակցության միջոցով։
18.3. Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճը լուծվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
18.4. Եթե սույն Պայմանագրի որևէ դրույթ ամբողջությամբ կամ մասնակիորեն ճանաչվում է անվավեր կամ չկիրառելի, դա ինքնին չի հանգեցնում Պայմանագրի մյուս դրույթների անվավերությանը։
Հավելված 1. Ծառայություններ և փաթեթներ
Ծառայությունների և Փաթեթների ընթացիկ կազմը, արժեքը, ներառված դասաժամերը և առցանց հարթակի հասանելիության ժամկետները հրապարակված են Կայքի «Փաթեթներ» բաժնում և սույն Պայմանագրի 1.2 կետի համաձայն հանդիսանում են Պայմանագրի անբաժանելի մասը։
Տեսնել ընթացիկ փաթեթներն ու գները
Պատվիրատուի համար կիրառվում են վճարման պահին Կայքում հրապարակված և նրա կողմից ընտրված Փաթեթի պայմաններն ու գինը։ Վճարումից հետո Փաթեթների կամ գների փոփոխությունը չի տարածվում արդեն ձեռք բերված Փաթեթի վրա (սույն Պայմանագրի 6.5 և 6.6 կետեր)։
Կատարողի տվյալները
- Անվանում
- ԱՁ Կարեն Համբարչյան («FirstDrive» ավտոդպրոց)
- ՀՎՀՀ
- 76910473
- Գործունեության հասցե
- ք. Էջմիածին, Պատկանյան 21/4
- Հեռախոս
- +374 94 555 242
- Էլ. փոստ
- firstdrive.avtodproc@gmail.com
- @first_drive_avtodproc
Վերջին թարմացում՝ 25.10.2026